Գաղտնիության քաղաքականություն/Դատական ծանուցագրի վերաբերյալ ՀՏՀ
Այս էջում թվարկվում են որոշ հաճախ տրվող հարցեր՝ կապված Wikimedia Foundation Privacy Policy հետ։ Այս ՀՏՀ-ն Wikimedia Foundation Privacy Policy և չխախտվող տարածքի մասը չէ, ավելին՝ այն նաև իրավական փաստաթուղթ չէ։ Սակայն մենք հուսով ենք, որ դուք այն ձեզ համար օգտակար կհամարեք։ Please note that in the event of any differences in meaning or interpretation between the original English version of this content and a translation, the original English version takes precedence. |
Wikimedia Foundation Privacy Policy: Subpoena Frequently Asked Questions
Ի՞նչ է դատական ծանուցագիրը։
Դատական ծանուցագիրը այն փաստաթուղթն է, որը հրամայում է որևէ մեկին ներկա լինել կամ ապացույցներ ներկայացնել՝ կապված իրավական որևէ գործողության հետ: Դատական ծանուցագրի մի ձևը ծառայություններ մատուցող ընկերություններին խնդրում է բացահայտել կայքէջում իրենց գործողությունների հիման վրա օգտագործողների մասին ճանաչելի տեղեկատվությունը: Դատական ծանուցագրերը կարող են տրամադրվել գործի կողմերից մեկը ներկայացնող փաստաբանների կողմից, և դրանք կարող են պարունակել այնպիսի պահանջներ, որոնք որոշ դեպքերում չափազանց շատ են:
Ինչո՞ւ է ինչ-որ մեկը ցանկանում բացահայտել իմ նույնականացնող տեղեկատվությունը:
Ընդհանրապես, դատական ծանուցագիրը, որը ցանկանում է բացահայտել անանուն խոսնակի ինքնությունը երրորդ կողմի անանուն բանախոսի ինքնությունը կատարվում է երրորդ կողմի կայքում դատական գործի բացահայտման փուլում (կամ ապացույցների հավաքման)։ Հայցվորը սովորաբար ցանկանում է նույնականացնել այն կողմին, որը հայցվորի հայցի համաձայն, իբր, հայցվորին վնաս է պատճառել: Ենթադրվող վնասը կարող է ծագել ինչ-որ տեսակի առցանց գրառումից, օրինակ՝ հոդվածի կամ քննարկումների էջի ներդրումից, որ, օրինակ, հայցվորի պահանջները զրպարտչական են կամ հեղինակային իրավունքի խախտում: Հայցվորը կարող է նույնականացնել օգտագործողին՝ հիմնվելով իրենց IP հասցեի կամ գրանցված էլ. փոստի հասցեի վրա՝ կիսվելով այս տեղեկատվությամբ ինտերնետային ծառայություններ ապահովողի (ISP) հետ: Երբ նրանք իմանան օգտագործողի իրական ինքնությունը, այդ օգտագործողը կարող է դատի տրվել կամ հետապնդվել ենթադրյալ վնասի կապակցությամբ:
Ի՞նչ կլինի, եթե ես ոչինչ չանեմ։
Եթե դուք չեք ձեռնարկում անհրաժեշտ իրավական քայլերը, ապա Վիքիմեդիա հիմնադրամը կարող է ստիպված լինել հանձնել ձեր անձը հաստատող տեղեկությունները կամ պահանջվող այլ տեղեկություններ: Երբ հայցող կողմը իմանա ձեր ինքնությունը, հնարավոր է, օրինակ, ձեզ կանչեն դատավարության։
Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի խուսափեմ դատական ծանուցագրից։
Իրավական փաստարկների և դատավարական պահանջների բարդությունների պատճառով, ինչպես նաև ինքներդ ձեր կողմից միջնորդություն կատարելիս անանուն մնալու դժվարության պատճառով խորհուրդ է տրվում անհապաղ խորհրդակցել փաստաբանի հետ, հատկապես նախքան պահանջելով պաշտպանություն դատական ծանուցագրի դեմ: Դատական ծանուցագրի դեմ պայքարի կանոններն ու ընթացակարգերը կհիմնվեն այն իրավասության վրա, որտեղ այդ դատական ծանուցագիրը տրվել է:
Որոշ իրավասություններում դուք կարող եք հայցվորներին գրավոր առարկություններ ուղարկել: Այլ իրավասություններում, ձեր միակ տարբերակը կարող է լինել միջնորդել չեղյալ հայտարարելու դատարանի որոշումը (դատարանին խնդրելով անվավեր ճանաչել դատական ծանուցագիրը): Երկու դեպքում էլ ձեր անձը նույնականացնող և այլ տեղեկություններ բացահայտելուց խուսափելու համար անհրաժեշտ է, որ դուք ձեռնարկեք անհրաժեշտ գործողություններ մինչև որոշակի ժամկետներ:
Իբրև ձեր հետազոտության մաս՝ դուք կարող եք ուսումնասիրել այս կայքերը՝