Գաղտնիության քաղաքականություն/ՀՏՀ
Այս էջում թվարկվում են որոշ հաճախ տրվող հարցեր՝ կապված Վիքիմեդիա հիմնադրամի գաղտնիության քաղաքականության հետ։ Այս ՀՏՀ-ն Վիքիմեդիա հիմնադրամի գաղտնիության քաղաքականության և չխախտվող տարածքի մասը չէ, ավելին՝ այն նաև իրավական փաստաթուղթ չէ։ Սակայն մենք հուսով ենք, որ դուք այն ձեզ համար օգտակար կհամարեք։ Please note that in the event of any differences in meaning or interpretation between the original English version of this content and a translation, the original English version takes precedence. |
Wikimedia Foundation Privacy Policy Frequently Asked Questions
Ինչո՞վ է այս Գաղտնիության քաղաքակնությունը տարբերվում նախորդներից։ Կարո՞ղ եմ ես տեսնել հին տարբերակները։
Ինչպես շատ կազմակերպություններ, մենք աճել և փոփոխվել ենք տարիների ընթացքում և մշակել ենք այս Գաղտնիության քաղաքականությունը՝ հուսալով, որ այն ավելի լավ կանդրադառնա ոչ միայն մեր ընթացիկ պրակտիկային, այլ նաև այն ամենին, ինչին հույս ունենք հասնել ապագայում։ Մեր նպատակն է դարձնել այս Գաղտնիության քաղաքականությունը դյուրընթեռնելի և թափանցիկ այն գործընթացների վերաբերյալ, թե ինչպես ենք հավաքում տեղեկատվություն և օգտագործում այն, որպեսզի կարողանանք հասկանալ և բարելավել Վիքիմեդիա կայքերը ձեզ համար։
Եթե ցանկանում եք կարդալ մեր նախորդ Գաղտնիության քաղաքականությունները, մենք մեր Գաղտնիության քաղաքականությունների հին տարբերակները հասանելի հասանելի են և պահպանվում են մեր արխիվներում ձեր վերանայման համար: Այն պատճառով, որ մենք պահպանում ենք մեր Գաղտնիության քաղաքականությունը վիքիում, դուք կարող եք օգտագործել էջի պատմությունը՝ համեմատելու փոփոխությունները։ Հիմնական վերանայումներ կատարվել են հետևյալ տարբերակներում՝ 2003, 2006, 2008 և 2014:
Ո՞րն է «ստանդարտ հաշիվը» և «ոչ ստանդարտ հաշիվը»։
Ստանդարտ հաշիվը այն է, որը գրանցվելով հնարավորություն է տալիս որոնել կամ խմբագրել Վիքիմեդիա հիմնական նախագծերում՝ Վիքիպեդիա և Վիքիմեդիա պահեստ։ ՎՄՀ-ի հետ ստանդարտ հաշիվ ստեղծելու համար, սովորաբար, հարկավոր չէ տրամադրել ավելին, քան մասնակցային անուն և գաղտնաբառ; այնուամենայնիվ, եթե դուք ստեղծում եք ստանդարտ հաշիվ՝ օգտագործելով երրորդ կողմի կողմից վարվող համակարգ, ապա ձեզանից պահանջվում է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն, օրինակ՝ էլ․փոստի հասցե: Ոչ ստանդարտ հաշիվը այն է, որին գրանցվելով՝ բացի կարդալուց և հիմնական նախագծերում, օրինակ՝ Վիքիպեդիա, ներդրումներ կատարելուց, կարող եք մասնակցել նաև Վիքիմեդիա շարժմանը։
Օրինակ, եթե հաշիվ եք ստեղծում ոչ վիքիի կայքերում, ինչպիսիք են [$phabricatorlink Phabricator-ը], [$gerritlink Gerrit-ը] կամ OTRS-ը, կամ աշխատում եք հատուկ նախաձեռնության վրա, ինչպիսին է Գլոբալ կրթությունը, հնարավոր է, որ ձեզնից պահանջվի գրանցվել մասնակցելու համար, իսկ այդ հաշիվների գրանցման համար հաճախ մասնակցային անունից և գաղտաբառից բացի, պահանջվում է ավելի շատ տեղեկատվություն, օրինակ՝ էլ․ փոստի հասցեն։
For example, if you register for an account on non-wiki sites such as Phabricator, Gerrit, or Volunteer Response Team or work on a special initiative like Global Education, you may be required to register for an account to participate and registration for those accounts may require additional information other than a username and password, such as an email address.
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կարո՞ղ եք ինձ մի քանի օրինակ ներկայացնել cookie-ների տեսակների մասին և ինչպես եք օգտագործում տեղում պահեստավորում:
Իհարկե: Վիքիմեդիա կայքերի կողմից օգտագործվող cookie-ները (և դրանց հետ կապված տեղում պահպանման տեխնոլոգիաները) հիմնականում ընկնում են հետևյալ կատեգորիաների մեջ՝
- Ֆունկցիոնալություն՝ այս cookie-ները օգնում են Վիքիմեդիա կայքերին աշխատել, ներառյալ այնպիսի կարևոր գործառույթները, ինչպիսին է մուտք գործելը:
- Նախընտրություններ՝ այս cookie-ները պահպանում են ձեր նախընտրությունները, որպեսզի դրանք հիշվեն, երբ հաջորդ անգամ կայցելեք կայք։
- Արդյունավետություն և վերլուծություն՝ այս cookie-ները հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես եք օգտագործում մեր կայքը, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք, թե ինչպես է գործում կայքը և բարելավենք այն ձեր և այլ օգտագործողների համար:
- Երրորդ կողմ՝ այս cookie-ները թույլ են տալիս մեզ մատուցել այն ծառայությունները, որոնք ապահովում է երրորդ կողմը, ինչպիսիք են «հավանել» և «կիսվել» կոճակները: Երբ երրորդ կողմը ապահովում է այսպիսի ծառայություններ, նրանք կարող են պահանջել cookie օգտագործումը` իրենց ծառայություններն ապահովելու համար: (Դրանք կօգտագործվեն միայն ձեր համաձայնությամբ):
Ավելին իմանալու համար այցելե՛ք մեր Cookie հայտարարությունը։
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Որո՞նք են որոշ տարբերակները, ըստ որոնց պետք է սահմանափակեմ տեղում պահված տվյալների օգտագործումը իմ սարքում:
Թեև սա համապարփակ ցուցակ չէ, ահա մի քանի բաներ, որոնք դուք կարող եք անել՝ ձեր սարքում տեղում պահված տվյալների օգտագործումը սահմանափակելու համար: Դուք կարող եք՝
- հեռացնել կամ անջատել տեղում պահպանված տվյալները ձեր զննարկչի կարգավորումներից,
- օգտագործել զննարկիչ, որը կարող է արգելափակել երրորդ կողմի cookie-ները կամ
- տեղադրել փլագին՝ արգելափակելու տեղում պահպանվող տվյալները, եթե դա հնարավոր է։
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Ինչպես կարող եմ էլեկտրոնային նամակ ուղարկել Վիքիմեդիա կայքերում և փոփոխություն կատարել, թե ինչպիսի ծանուցումներ եմ ցանկանում ստանալ։
Դուք կարող եք փոփոխել, թե ինչպիսի ծանուցումներ եք ուզում ստանալ կամ
- (ա)Ցանկացած ծանուցում-էլ․նամակի ներքևում, որը մենք ձեզ ենք ուղարկում (ինչպես կարող եք տեսնել ստորև), «Կառավարել, թե ինչ նամակներ են ուղարկվում ձեզ, ստուգել ձեր նախընտրությունները» գրվածքից հետո սեղմել հղման վրա կամ
- (բ) մուտք գործել ձեր հաշիվ, ապա սեղմել ձեր էկրանի վերևին աջ մասում գտնվող «Preferences» վրա և ապա սեղմել «⧼prefsecho⧽» վրա:
Դուք հնարավորություն ունեք միացնել «էլ․ նամակ ուղարկել այս օգտագործողին» գործիքը, որը հնարավորություն է տալիս այլ օգտվողներին ուղղակիորեն էլ. նամակ ուղարկել ձեզ՝ սեղմելով ձեր մասնակցային էջի Գործիքատուփի ընտրացանկում «⧼emailuser er⧽» վրա: Եթե դուք ակտիվացնում եք այս գործառույթը, ձեր էլ.փոստի հասցեն չի երևում, երբ այլ օգտվողներ կապ են հաստատում ձեզ հետ (չնայած պատասխանելու դեպքում դա կլինի): Եթե դուք ակտիվացնեք այս գործառույթը, ցանկացած այլ օգտվող կարող է ձեզ էլ. նամակ ուղարկել, և մենք չենք կարող վերահսկել, թե ինչ կամ որքան հաճախ են նրանք գրում ձեզ: Ահա այսպես դուք կարող եք ակտիվացնել այս գործառույթը՝
- Մուտք գործեք ձեր հաշիվ, սեղմեք «Preferences»-ի վրա, ապա սեղմեք «User profile»-ի վրա և ստուգեք «$int-permeml» վանդակը:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կարո՞ղ եք ինձ օրինակ բերել այն մասին, թե ինչպես եք օգտագործում GPS և տեղադրության այլ տեխնոլոգիաներ՝ ինձ ավելի համապատասխան բովանդակություն ցույց տալու համար:
Իհարկե: Եթե դուք օգտագործում եք Վիքիպեդիայի բջջային հավելվածը, կարող եք պարզել, թե արդյոք կան հոդվածներ ձեր հարևան վայրերի և իրերի վերաբերյալ՝ օգտագործելով «Nearby կոճակը: Նախքան ձեր գտնվելու վայրի տեղեկատվությունն օգտագործելը ձեր սարքը կխնդրի ձեր թույլտվությունը՝ ձեր գտնվելու վայրը պարզելու և օգտագործելու համար: Եթե դուք հասանելի եք դարձնում այս գործառույթը ձեր նոութբուքի, աշխատասեղանի կամ սարքի վրա, առանց GPS-ի, այս գործառույթը կօգտագործի ձեր տեղեկատվությունը ձեր զննարկիչից` պարզելու ձեր գտնվելու վայրը և ձեր մոտակայքում գտնվող վայրերի և իրերի մասին (ինչպես օրինակ հանրային քանդակներ և հայտնի շինություններ) հոդվածներ գտնելու համար:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Ի՞նչ նկատի ունեք «պարզել իմ աշխարհագրական դիրքը» ասելով։ Եվ ինչու՞ է այն ձեզ անհրաժեշտ։
Մենք օգտագործում ենք ներբեռնված որոշ ապրանքներ, ինչպիսին է MaxMind’s GeoIP City DB, ինչը թույլ է տալիս մեզ ներքին կերպով որոշել մեր օգտվողների մոտավոր գտնվելու վայրը: Եվ երբ մենք ասում ենք «մոտավոր», մենք հենց այդ էլ նկատի ունենք. GeoIP City DB- ն որոշում է ձեր գտնվելու վայրը՝ կապված ձեր IP-ի հետ համակցված տարածքի տվյալների հետ: Համակցված տարածքի տվյալներ ստանալու միակ հնարավորությունը փոստային կոդն է, քաղաքը, շրջանը կամ երկիրը:
Մենք դա անում ենք, որպեսզի ձեզ կարողանանք մատուցվել տարածաշրջանային համապատասխան բովանդակություն, ինչպիսիք են տեղական ծանուցումները, միջոցառումների մասին հայտարարությունները և տեղական դրամահավաքի արշավները: Տեսնելու համար, թե ինչ տեղեկություններ ունենք ձեր IP հասցեի համար, ցանկացած պահի կարող եք բեռնել մեր GeoIP որոնման գործիքը և ստուգել արդյունքը:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կա՞ն օրինակները, թե երբ ես պետք է ձեզ տամ իմ տեղեկատվությունը կիսելու թույլտվություն:
Եթե դուք ստանում եք կրթաթոշակ՝ Վիքիմանիա գնալու համար, մենք կարող ենք խնդրել ձեր թույլտվությունը՝ կիսվելու ձեր տեղեկություններով այդ տարի Վիքիմիանա հյուրընկալող տեղական մասնաճյուղի հետ, որպեսզի կարողանանք համապատասխան ճանապարհորդական պայմանավորվածություններ ձեռք բերել: Կամ եթե դուք դիմում եք դրամաշնորհ ստանալու համար, մենք կարող ենք խնդրել ձեր թույլտվությունը՝ կիսվել ձեր տեղեկություններով ձեր դրամաշնորհային հայտը վերանայող Ֆոնդերի բաշխման կոմիտեի անդամների հետ: Կամ գուցե դուք ցանկանում եք օգտագործել ձեր Վիքիմեդիայի մասնակցային անունը և գաղտնաբառը` մուտք գործելու և տեղեկատվություն ուղարկելու երրորդ կողմի կայքի՝ օգտագործելով այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են OpenID կամ OAuth, այդ դեպքում ձեր բացահայտ թույլտվությամբ ձեր տեղեկատվությունը կուղարկվի միայն երրորդ կողմի կայքին:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով դուք կարող եք օգտագործել կամ տարածել օգտվողի տեղեկությունները, օրինակ՝ հետազոտել, կիրառել և պաշտպանել Վիքիմեդիա կայքերն ու քաղաքականությունները։
Մեզ համար կարևոր է, որպեսզի կարողանանք համոզվել, որ բոլորը խաղում են նույն կանոններով, և երբեմն դա նշանակում է, որ մենք պետք է ուսումնասիրենք և կիսվենք հատուկ օգտագործողների տեղեկություններով:
Օրինակ, օգտագործողի տեղեկատվությունը կարող է տարածվել այն դեպքում, երբ CheckUser-ն ուսումնասիրում է Ծրագրի նկատմամբ չարաշահման դեպքերը, ինչպիսիք են՝ կրկնօրինակ հաշիվներ, վանդալիզմը, այլ օգտագործողների նկատմամբ ոտնձգությունները կամ այլ քայքայիչ վարքը: Եթե պարզ է դառնում, որ օգտագործողը խախտում է մեր Օգտագործման պայմանները կամ այլ համապատասխան քաղաքականություն, օգտագործողի անձնական տեղեկատվությունը կարող է տրամադրվել ծառայության մատակարարին, փոխադրողին կամ այլ երրորդ կողմ հանդիսացող սուբյեկտներին, օրինակ աջակցելու IP արգելանքներին թիրախավորման համար կամ բողոք սկսելու համապատասխան ինտերնետային ծառայություններ մատուցողի դեմ:
Որպես մեկ այլ օրինակ, եթե մենք տեղեկացվում ենք, որ օգտագործողը ռումբի սպառնալիք է արել, գուցե հարկ լինի, որ կյանքեր փրկելու նպատակով մենք տեղական իշխանություններին հաղորդենք որոշ տեղեկություններ այդ սպառնալիքի վերաբերյալ:
Մենք կարող ենք նաև օգտագործել անձնական տեղեկատվությունը մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված այլ օրինական բարեգործական նպատակների համար: [Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կարո՞ղ եք ինձ մի քանի օրինակ բերել, երբ դուք կփոխանցեք իմ տեղեկատվությունը երրորդ կողմին:
Իհարկե։ Օրինակ՝ Վիքիմեդիա կայքերը հիմնվում են տարբեր ծառայություններ ապահովողների, օպտիկամանրաթելային ցանցի մատակարարների, տվյալների կենտրոնների և այլ ծառայություններ մատուցողների և գործընկերների վրա: Մենք ունենք պայմանագիր այս ծառայություններ մատուցողների հետ, և նրանք միայն հասանելիություն ունեն ձեր տվյալներին մեզ ծառայություններ մատուցելու համար՝ համաձայն այս քաղաքականության: Այլ դեպքերում մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի մատակարարների, որոնք կօգնեն մեզ կառավարել մեր կողմից պահվող կամ օգտագործած տեղեկատվությունը: Օրինակ՝ մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի դրամաշնորհների կառավարման համակարգեր` դրամաշնորհի դիմողի տեղեկատվությունը պահելու և մեր դիմումի գործընթացը պարզ և արդյունավետ դարձնելու համար, կամ մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի մատակարարներին` աշխատակազմի համար էլ․ նամակի ծառայությունների ապահովման համար։
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Ի՞նչ տեղեկատվություն է բացահայտվում, երբ ես Վիքիմեդիա կայքում սեղմում եմ որևէ հղման վրա, որը ինձ տանում է մի երրորդ կողմի կայք։
Երբ Վիքիմեդիայի կայքում սեղմում հղման վրա, որը ձեզ տանում է արտաքին կայք, տեղեկատուի տեղեկատվությունը երրորդ կողմին է փոխանցում միայն ձեր տիրույթի ծագումը, այլ ոչ թե Վիքիմեդիայի հատուկ էջը։ Օրինակ՝ եթե Վիքիպեդիայում հոդված եք կարդում և սեղմում եք այն հղման վրա, որը ձեզ ուղղորդում է ինչ-որ արտաքին կայքում նորությունների հոդվածի, տեղեկատուի տեղեկությունները պարունակում են միայն Վիքիպեդիայի տիրույթը, ոչ թե կոնկրետ հոդվածի URL-ը: Նման քաղաքականությունը հայտնի է որպես «ծագում-երբ-խաչաձև-ծագում»:
Մենք այս եղանակով սահմանափակում ենք տեղեկատուի տեղեկությունները՝ պաշտպանելու օգտվողի գաղտնիությունը և խուսափում ենք օգտվողների դիտած էջերի վերաբերյալ տեղեկություններ հայտնելուց, միաժամանակ թույլ տալով, որ շարժման մասնաճյուղերը և գործընկերները հնարավորություն ունենան հավաքել Վիքիմեդիայի կողմից գործարկվող կայքերից ստացված անցուդարձի վերաբերյալ համախառն տեղեկատվություն: Նրանց համար, ովքեր կցանկանան ավելին իմանալ և գուցե հետաքրքրված ունենալ ավելի շատ վերահսկողություն տեղեկատուի տեղեկատվության նկատմամբ, Վիքիմեդիա հիմնադրամի անվատնգության թիմը պատրաստել է էջ Մետայում մանրամասն և առաջարկվող այլ գործիքներով:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Ո՞րն է վերանույնականացման ռիսկը։
մի քանի դեպքեր-ում (որքան գիտենք, չի ներառում Վիքիմեդիա կայքերը) անկախ հետազոտողները կարողացել են տարբեր աղբյուրներից վերցված ոչ հրապարակային և համախմբված տեղեկատվությունը կապել հատուկ օգտվողների հետ։ Թեև մենք փորձում ենք խուսափել դրանից՝փորձելով անանուն դարձնել տեղեկատվությունը նախքան հետազտության նպատակներով կիսվելը, մենք ցանկանում ենք համոզվել, որ դուք տեղյակ եք այդ ռիսկի մասին։
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Վիքիմեդիա հիմնադրամը օգտագործու՞մ է HTTPS իր կայքերում։
Այո: Մենք իրականացնում ենք միայն HTTPS հաղորդակցություններ Վիքիմեդիայի բոլոր կայքերում 2015 թվականից ի վեր: Մենք նաև իրականացրել ենք մի շարք հարակից միջոցառումներ՝ ոլորտի նվազագույն չափանիշներից դուրս մեր անցուդարձը առավելագույնս ապահովելու համար, ներառյալ HSTS, Browser HSTS preloading, OCSP Stapling և ECDSA սերվերների վկայականները: Մենք ներմուծել ենք ստորագրված սերտիֆիկատի ժամանակացույցեր Վկայագրերի թափանցիկության համար և միացրել ենք լավագույն դասի ծածկագրման տարբերակները, ներառյալ X25519 և Chacha20-Poly1305: Մենք նաև քննադատել ենք հնացած ծածկագրերը, քանի դեռ դրանք չեն ստեղծել հերթական արտակարգ իրավիճակը: Մեր վերջին ջանքերի մասին կարող եք մանրամասները տեսնել HTTPS կարգավիճակի էջում:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կա՞ն օրինակներ, թե որքան եք դուք պահում իմ տվյալները։
Դա կախված է տվյալների տեսակից և ինչպես է այն հավաքվել: Օրինակ՝ CheckUser գործիքի միջոցով հասանելիություն ունեցող տեղեկատվությունը ջնջվում է երեք ամիս հետո: Այլ տեղեկությունները, ինչպես օրինակ IP հասցեները, որոնք կապված են չգրանցված օգտագործողների ներդրումների հետ անընդհատ երևում են հոդվածի վերանայման պատմության մեջ: Դուք կարող եք ավելին իմանալ այն մասին, թե որքան ժամանակ ենք մենք պահպանում տվյալների տարբեր տեսակները մեր տվյալների պահպանման ուղեցույցներում:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կա՞ համայնքային մարմին, որը պատասխանատու է անձնական գաղտնիության խախտումների հետաքննության համար:
Մի խումբ փորձառու օգտվողներ, որոնք կոչվում են Օմբուդսմենի հանձնաժողով, իրավասու են հետաքննել այս Գաղտնիության քաղաքականության խախտումները և ենթադրյալ խախտումները և առաջարկություններ ներկայացնել մեզ, թե ինչպես կարգավորել խախտումը կամ ենթադրյալ խախտումը:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Վիքիպեդիայի հոդվածում իմ մասին հնացած կամ ոչ ճշգրիտ տեղեկություններ կան: Ինչպե՞ս թարմացնել իմ տեղեկատվությունը:
Վիքիմեդիա նախագծերը գրվում են համատեղությամբ և առաջնորդվում են համաձայնությամբ: Սա նշանակում է, որ Վիքիպեդիայի հոդվածներում տեղեկատվությունը գրվում, թարմացվում և կառավարվում է ձեր նման օգտագործողների գլոբալ համայնքի կողմից: Եթե դուք Վիքիպեդիայի հոդվածի առարկա եք կամ հիշատակվում եք քննարկման էջում և կարծում եք, որ այն պարունակում է անճիշտ կամ հնացած տեղեկատվություն ձեր մասին, ապա դրանց լուծման համար պետք է անցնեք օգտագործողների համայնքի բովանդակության քաղաքականությունով և ընթացակարգերով: Դուք կարող եք այս հարցում օգնություն ստանալ՝ էլ․ նամակ գրելով info wikimedia org-ին: Վիքիմեդիա հիմնադրամը «չի» ներգրավվում բովանդակային վեճերի մեջ և կարծում է, որ համայնքի հետ աշխատելը հնարավոր վեճերը լուծելու լավագույն միջոցն է:
Ի՞նչ են «Չհետևել» ազդանշանները և ինչպե՞ս է պատասխանում դրանց Վիքիմեդիա հիմնադրամը։
«Չհետևե՛լ»-ը միջոց է ձեր վեբ զննարկչի կողմից ձեր այցելած կայքին ասելու, որ դուք չեք ցանկանում, որ երրորդ կողմը հետևեի ձեզ, երբ չեք այցելում նրանց կայքերը, օրինակ վերլուծական ծառայությունները, գովազդային ցանցերը և սոցիալական հարթակները։ Այս մեխանիզմն օգտագործելիս ձեր զննարկիչի կողմից ազդանշան է ուղարկվում՝ ցանկություն հայտնելով, որ ձեր անձնական տվյալները, մասնավորապես ձեր առցանց գործունեության և ցանցի փոխազդեցությունների վերաբերյալ տվյալները, չպետք է փոխանցվեն երրորդ անձանց: Ձեր զննարկիչի կողմից ուղարկված «Չհետևե՛լ» ազդանշանը ստանալիս անձը կամ սուբյեկտը, որին պատկանում է կայքը, ունի երկու տարբերակ՝ կա՛մ հարգել, կա՛մ անտեսել վերը նշված պահանջը։
Վիքիմեդիա հիմնադրամը հավատարիմ է այն սկզբունքին, որ չպետք է կիսի այն տեղեկատվությունը, որը ստանում է ձեզնից (ներառյալ ձեր առցանց գործողությունները և ցանցային փոխազդեցությունները Վիքիմեդիա կայքերի հետ), որևէ երրորդ կողմի հետ, բացառությամբ որոշ հատուկ դեպքերի, որոնց մանրամասները կարող եք գտնել Գաղտնիության քաղաքականության «Երբ կարող ենք մենք կիսել ձեր տվյալներով բաժնում»։
Այս պարտավորության պատճառով մենք պաշտպանում ենք բոլորին և չենք փոխում մեր վերաբերմունքը՝ ի պատասխան զննարկիչի Չհետևել ազդանշանին:
Կարող եք ավելի շատ տեղեկություններ գտնել «Չհետևել» տեխնոլոգիայի և քաղաքականության առաջարկի վերաբերյալ այստեղ՝ Չհետևել մեզ և Համաշխարհային ցանցի կոնսորցիումի չհետևել ճշգրտմանը:
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կարծում էի, որ ինձ երբեք հաշիվ պետք չի գա կարդալու կամ ներդրում կատարելու համար: Ինչ պայմաններում ես պետք է գրանցվեմ` կարդալու կամ ներդրում կատարելու համար:
Պարտադիր չէ ունենալ հաշիվ հանրային Վիքիմեդիա կայքում որևէ բան կարդալու համար։ Եվ շատ դեպքերում, ձեզ հարկավոր չէ հաշիվ Վիքիմեդիա կայքի ներդրման համար: Այնուամենայնիվ, կան որոշ դեպքեր, երբ դուք պետք է հաշիվ ունենաք ներդրում կատարելու համար։ Խմբագիրների կամ ներդրողների տեղական համայնքը (օրինակ՝ Վիքիպեդիայի անգլերեն համայնքը կամ Մալայզիական Վիքիպեդիա համայնքը) կամ Վիքիմեդիա հիմնադրամը կարող է որոշում կայացնել ժամանակավոր կամ մշտական սահմանափակումներ դնել այն բանի վրա, ինչը կարող եք փոխել: Օրինակ՝ որևէ հատուկ էջ կարող է ժամանակավորապես սահմանափակվել խմբագրումից՝ թույլ տալով միայն փորձառու կամ վարչական օգտագործողներին խմբագրել՝ կապված վանդալիզմի կամ հեղինակային իրավունքի մտահոգությունների հետ: Դուք չեք կարող նաև վերբեռնել այնպիսի նյութեր, ինչպիսիք են նկարները կամ տեսանյութերը, առանց մուտք գործելու, քանի որ բովանդակությունը տեղադրելու համար մենք պետք է հաստատենք, որ թույլտվություն է ձեռք բերվել հեղինակային իրավունքի սեփականատիրոջից (եթե լրատվամիջոցներն արդեն հանրային տիրույթում չէ) տվյալ նյութը տեղադրելու համար։
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կարո՞ղ եք ինձ օրինակներ բերել, թե ինչպիսի տեղեկատվություն է հասանելի հասարակական տեղեկամատյանների միջոցով:
Իհարկե։ Հանրային տեղեկամատյանները ներառում են տվյալներ, թե երբ է ձեր հաշիվը ստեղծվել, երբ եք որևէ էջ ջնջել կամ երբ եք որևէ այլ մասնակցի շնորհակալություն հայտնել։ Եթե օրինակի կարիք կա, ապա դուք կարող եք որոշ հանրային տեղեկամատյաններ որոնել այս վիքիի համար Special:Log-ում։
[Հետ գնալ դեպի Գաղտնիության քաղաքականություն]
Կարո՞ղ եմ ես ջնջել և/կամ անանուն դարձնել որևէ բովանդակությունը, որը ես տեղադրել եմ Վիքիմեդիայի ցանկացած կայքում, եթե ես չեմ ցանկանում բացահայտել իմ անձը։ Եթե այո, ապա ինչպե՞ս։
Վիքիմեդիա կայքերը օգտագործում են հանրայնորեն մատչելի վերանայման պատմություններ համաձայնություն ստեղծելու, երդրողների և խմբագիրների շրջանում թափանցիկությանը նպաստելու և մեր կայքերի բովանդակության վավերականությունը հաստատելու համար: Հետևաբար, երբ դուք տեղադրում եք որևէ տեղեկատվություն Վիքիմեդիա կայքերում, այն հրապարակային է և այն չեք կարող հեռացնել։ Եթե նույնիսկ ինքներդ հեռացնեք որոշակի բովանդակություն (օրինակ՝ Վիքիպեդիայի հոդվածից), այն դեռևս հանրության համար մատչելի կլինի հոդվածի «դիտել պատմությունը» բաժնում: Որոշակի դեպքերում հնարավոր է, որ դուք կարողանաք պահանջել էջի կամ ֆայլի կամ էջի կամ էջի պատմության մի մասի հեռացումը (օրինակ, եթե պատահականորեն տեղադրում եք բարձր ռիսկային Անձնական տեղեկատվություն, ինչպես ձեր կրեդիտ քարտի համարը): Խնդրում ենք նկատի ունենալ, որ հեռացման որոշումները (այսինքն՝ ամբողջ հոդվածի ջնջումը) միշտ չէ, որ կենտրոնացված է, և երբեմն դրանք կայացվում են Վիքիպեդիայի հանրության շրջանում հանրային քննարկումների ավարտից հետո (տե՛ս անգլերեն Վիքիպեդիայի ջնջման քաղաքականություն-ը): Այս ընթացակարգը չի ապահովում Վիքիմեդիա կայքերում տեղադրված բովանդակության կամ տեղեկատվության ամբողջական հեռացում։
Կարող եք նաև պահանջել վերահսկողություն, որպեսզի թաքցնեք վերանայումները, օգտագործողների անունները խմբագրելու պատմություններում և տեղեկամատյաններում կամ առանձին տեղեկամատյանների գրառումներում: Վերահսկողությունը վիքի գործընթաց է, որը տարածվում է հատուկ դեպքերի վրա: Լրացուցիչ տեղեկությունների և ցուցումների համար այցելեք Մետա Վիքի էջը վերահսկողության համակարգի համար:
Եթե գրանցված օգտվող եք, մենք խրախուսում ենք ձեզ չօգտագործել ձեր իրական անունը որպես ձեր օգտվողի անուն, եթե չեք ցանկանում, որ ուրիշները կապ տեսնեն Վիքիմեդիա կայքերում ձեր տեղադրածների և ձեր իսկական անվան միջև: Կարող եք ավելին մասնակցային անուն ընտրելու մասին անգլերեն Վիքիպեդիայում մասնակցային անվան քաղաքականություն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մասնակցային անվան այս քաղաքականությունը կիրառելի է միայն անգլերեն Վիքիպեդիայի համար, և տարբեր Վիքիպեդիաներ ունեն տարբեր քաղաքականություններ: Մենք առաջարկում ենք ստուգել մասնակցային անվան քաղաքականությունը այն նախագծի վերաբերյալ, որը դուք մտադիր եք օգտագործել, որպեսզի համոզվեք, որ համապատասխանում եք տեղական պրակտիկային:
Եթե արդեն ներառել եք անձնական տեղեկատվություն (օրինակ, ձեր իրական անունը) ձեր մասնակցային անվան մեջ և չեք ցանկանում, որ ձեզ ճանաչեն ձեր կատարած ներդրումներով, մենք խորհուրդ ենք տալիս դիմել, որ անանուն դարձնեն այդ տեղեկատվությունը (հեռացնելու կամ վերահսկողության գործընթացներին դիմելու փոխարեն)՝ խնդրելով փոխել ձեր մասնակցային անունը։ Ձեր մասնակցային անունը փոխելու մասին տեղեկություն ստանալու համար տե՛ս Մետա-վիքիի էջը Մասնակցային անունը փոխելու վերաբերյալ:
Անանունացման գործընթացը չի կարող ապահովել այն բովանդակության կամ տեղեկատվության ամբողջական կամ համապարփակ անանունացումը, որը դուք տեղադրել եք Վիքիմեդիա կայքերում և որոնք կապված են ձեր նախորդ մասնակցային անվան հետ: Եթե ձեր խնդրանքը ընդունվի, ապա մասնակցային անվան փոփոխությունը տեղի կունենա միայն ավտոմատ գործարկվող տեղեկամատյաններում (օրինակ՝ էջի պատմություններ)։ Անվան փոփոխությունը չի հեռացնի երրորդ կողմի կողմից ձեր նախորդ անվան հիշատակումները։ Օրինակ, եթե փոխում եք ձեր MichaelPaul մասնակցային անունը և այն դարձնում Owlwatcher345, այն բովանդակությունը, որը դուք ներդնում եք վերագրվելու է Owlwatcher345-ին, բայց եթե մեկ այլ օգտվող քննարկումների էջում ձեզ նշել է MichaelPaul անունով, ապա MichaelPaul-ը կշարունակի հայտնվել Owlwatcher345-ի փոխարեն:
Խնդրում ենք անդրադառնալ մեր Գաղտնիության քաղաքականության-ը` ձեր նախընտրությունների և դրանց իրականացման վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար՝ կապված մեր կողմից ձեր անձնական տեղեկատվության օգտագործման հետ։